iPhone 5-ը կվերածվի կրեդիտային քարտի
Հնարավոր է, որ iPhone 5-ում տեղադրվի NFC-չիփ (Near Field Communication), հայտնում է Вести-ն: Near Field Communication-ը մի տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս սարքերին ինֆորմացիա փոխանակել ավելի քան 10 սմ հեռավորության վրա: Ըստ էության, այն վերածում է սմարթֆոնը անկոնտակտ քարտի:
Օրինակ, հեռախոսը կարելի է օգտագործվել որպես ուղետոմս մետրոյում կամ վճարում կատարել դրանով խանութում՝ որպես կրեդիտային քարտ:
Apple.pro չինական բլոգում արդեն հայտնվել են լուսանկարներ, որոնցում իբր iPhone 5-ն է, որի վրա կարելի է տեսնել նոր տեղադրված մասնիկ՝ փոքր քառակուսի հաղորդիչ: Ենթադրվում է, որ դա NFC-չիպն է:










