OwnFone-ն աշխարհի ամենապարզ բջջային հեռախոսն է

20:18 • 28.08.12

Բրիտանացի Թոմ Սանդերլենդը ստեղծելէ մի հեռախոսը, որն անկասկած կարելի է համարել աշխարհում ամենապարզ բջջային հեռախոսը: Ինչպես գրում է Newslite-ը` OwnFone-ը, ի տարբերություն սովորական հեռախոսների, զուրկ է էկրանից և կոճակների մեծ մասից. փոխարենը այն ունի ուղիղ կապի հաստատման և ձայնը կարգավորելու համար նախատեսված կոճակներ:


Թեև այս հեռախոսը չունի ներկայումս մեծ պահանջարկ վայելող սմարթֆոններին հատուկ «հայ-տեք» գործառույթները, այնուամենայնիվ, այն անփոխարինելի է երեխաների համար, ովքեր նոր են սկսել կիրառել նման տեխնոլոգիաները:

 

OwnFone-ի կոճակները հնարավոր է կցել այն հեռախոսահամարներին, որոնք առավել հաճախ են զանգահարելու տվյալ երեխային:


Հեռախոսներից յուրաքանչյուրն ունի վարկային քարտի մեծություն և ընդամենը 40 գրամ քաշ: Բացի այդ այն հիանալի հնարավորություն է ընձեռում ծնողներին վերահսկել, թե ում և քանի անգամ է իրենց երեխան զանգահարում:

OwnFone-ն աշխարհի ամենապարզ բջջային հեռախոսն է