Ռուսաստանը կստեղծի նոր սերնդի Sukhoi SuperJet. Известия

10:34 • 28.08.12

Ռուսաստանի Դաշնության «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն ծրագրում է ստեղծել նոր սերնդի Sukhoi SuperJet-100 (SSJ-100), որը կհամալրի մերձմագիստրալային ինքնաթիռների պարկը, գրում է «Իզվեստիա» թերթը` վկայակոչելով կորպորացիայի աղբյուրներին:


Ավելի վաղ ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարությունը մոտ 2.6 մլրդ ռուբլի էր հատկացրել նոր ուղևորատար ինքնաթիռ ստեղծելու ուսումնասիրման աշխատանքների համար:  Նոր օդանավը կստեղծվի ռուսական երկու մերձմագիստրալային ինքնաթիռների` SuperJet 100-ի և ՄԻ-21-ի («Մագիստրալային ինքնաթիռ») տեխնիկական լուծումների հիման վրա:


«Օգտագործելով SSJ-100-ի կուտակված փորձը, ՄԻ-21-ի հեռանկարային տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումները, նախագիծը նպատակ ունի ստեղծել մի օդանավ, որն իր բնութագրով կգերազանցի օտարերկրյա մրցակիցներին»,- թերթին հայտնել են նախարարության ավիացիոն արդյունաբերության վարչությունից:


Ըստ թերթի` նոր SuperJet-ը կարող է տեղափոխել մինչև 130 մարդու: Ըստ նախարարության` առաջիկա 20 տարում համաշխարհային շուկային հարկավոր կլինի 15.000 մերձմագիստրալային ինքնաթիռ:

 

Հիշեցնենք, որ Sukhoi Superjet-100 ինքնաթիռի առաջին գնորդը` հայկական «Արմավիա» ավիաընկերությունը, ցանկանում է վերադարձնել օդանավը գործարան, ինչպես նաև հետ ստանալ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար գումարը, որը ծախսել է ինքնաթիռի վերանորոգման համար երաշխիքային ժամկետի ընթացքում: Ազգային ավիափոխադրողը հրաժարվել է նաև ձեռք բերել երկրորդ SSJ-100 –ը:
 

Ռուսաստանը կստեղծի նոր սերնդի Sukhoi SuperJet. Известия