«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Chevrolet Camaro է խաղարկում

15:52 • 28.08.12

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը»` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ից դեկտեմբերի 1-ը «ՄՏՍ կոնեկտ» կամ «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ, կամ E960 3G Wi-Fi երթուղիչ գնողները հնարավորություն կստանան շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ:

 

Խաղարկությանը մասնակցելու համար կարելի է նաև բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաև «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, իսկ մոդեմը ստանալ անվճար:

 

«Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվողները ևս կմասնակցեն վիճակահանությանը:

 

Վիճակահանության շահողները կորոշվեն նշված մոդեմները ձեռք բերողների և փաթեթներին բաժանորդագրվողների թվից` պատահական ընտրությամբ:

 

Վիճակահանությամբ կխաղարկվեն` HTC Flyer պլանշետային համակարգիչներ, ինչպես նաև Google Nexus S, BlackBerry® BoldTM 9700, MTS Ego սմարթֆոններ և MTS Touch 551 հեռախոսներ:

 

Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` Chevrolet Camaro սպորտային ավտոմեքենա:

 

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Chevrolet Camaro է խաղարկում