Ուրբաթ օրը Լուսինը «կկապտի»
Անգլերենի «երկնագույն լուսին» («հազվադեպ, բացառիկ բան» նշանակությամբ) դարձվածքը առաջիկա ուրբաթ օրը նաև աստղագիտական դրսևորում կունենա, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Երկնագույն լուսինը» աստղագիտական հասկացություն է: Այդպես են անվանում միևնույն օրացուցային ամսում 2-րդ լիալուսինը: Չնայած իրականում այդ բնորոշումը ոչ մի կապ չունի լուսատուի բուն գույնի հետ:
Բնորոշումը, ըստ գիտնականների, առաջացել է 18-րդ դարում հրաբուխների շրջանում, երբ երկինք բարձրացած գազերն ու ծուխը Երկրի բնակիչների աչքում փոփոխել են Լուսնի գույնը՝ դրան հաղորդելով երկնագույն երանգ։
Դա տեղի կունենա օգոստոսի 31-ին: Սա հազվադեպ պատահող երևույթ է. վերջին անգամ նման երևույթ նկատվել է ր 2010-ի մարտին: Երևույթը կրկնվելու է նաև 2015-ի հուլիսին:










