Առաջին անգամ 2 աստղերի շուրջը պտտվող մոլորակային համակարգ է հայտնաբերվել

18:46 • 29.08.12

Ամերիկացի աստղագետները առաջին անգամ 2 մոլորակներից բաղկացած համակարգ են հայտնաբերել, որը պտտվում է 2 լուսատուների շուրջը:


Տիեզերական մարմնինների այս արտասովոր «հարաբերությունները» հնարավոր է եղել ֆիքսել Kepler աստղադիտակի միջոցով, հայտնում է Science հանդեսը:


Այս համակարգը գտնվում է Kepler-47 աստղերի խմբի մերձակայքում՝ Կարապի համաստեղությունում Երկրից 4900 լուսային տարի հեռավորության վրա:

 

Երկու լուսատուները պտտվում են միմյանց շուրջը, իսկ նրանց շուրջը պտտվում է առնվազն երկու մոլորակ: Աստղերը միմյանց ծածկում են յուրաքանչյուր 7,5 տարին մեկ անգամ:

 

Լուսատուներից մեկը իր չափերով նման է Արևին, սակայն արևի 84 տոկոսով պակաս լույս է արձակում: Երկրորդը Արևի տրամագծի 1/3-րդի չափ է։

 

Մոլորակները ստացել են Kepler-47b (Երկրից մեծ է մոտ 3 անգամ) և Kepler-47c (Նեպտունից քիչ մեծ) անվանումները:

 

Սանտա Կրուսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Գրեգ Լաֆլինի գնահատականով՝ նման համակարգի հայտնաբերումը ապշեցնող է, քանի որ նման մոլորակների ձևավորումը ինքնին բարդ գործընթաց է:
 

Առաջին անգամ 2 աստղերի շուրջը պտտվող մոլորակային համակարգ է հայտնաբերվել