NASA-ն հրապարակել է մարսագնացի բարձր լուծաչափով առաջին գունավոր լուսանկարները (լուսանկարներ)

04:15 • 29.08.12

NASA-ն հրապարակել է Curiosity մարսագնացից ստացված բարձր լուծաչափով առաջին գունավոր լուսանկարները, գրում է The Dailymail պարբերականը:


Լուսանկարներում երևում է շերտավոր ժայռ, որը փռված է Շարպ սարի փեշին: Հենց այնտեղ գիտնականները պետք է հետազոտություններ անցկացնեն՝ Մարսի վրա կյանքի գոյության հնարավոր պայմանները ուսումնասիրելու համար:


Նշենք, որ Curiosity-ն նաև վերարտադրել է մարդկային խոսք՝ հնչեցնելով NASA-ի տնօրեն Չարլզ Բոլդենի ձայնը, որում նա շնորհավորել է իր թիմին՝ Մարսի վրա հաջող վայրէջք կատարելու կապակցությամբ:
 

NASA-ն հրապարակել է մարսագնացի բարձր լուծաչափով առաջին գունավոր լուսանկարները (լուսանկարներ)