Ընթերցանությունը բարելավում ինտելեկտը, հոգեբանական և ֆիզիկական ցուցանիշները

00:18 • 30.08.12

Օքսֆորդի համալսարանի գիտնականները պնդում են, որ ընթերցանությունը ոչ միայն բարելավում է մտավոր կարողությունները, այլև դրական ազդեցություն է գործում ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, գրում է MEDdaily-ն:


«Ընթեցանությունը մարզում է մարդու ուղեղը: Կլանված ընթերցումը ոչ միայն սյուժեին հետևելն է, այլ երևակայության աշխատանք է, իսկ եթե հերոսները հետ մի հետաքրքիր կամ լավ բան է կատարվում, ապա մտապես մեզ հետ էլ է նույնը տեղի ունենում»,- նշել է գիտնականներից մեկը:


Մարդկանց ուղեղի մագնիտա-ռեզոնանսային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հոտերի, համերի, բնատեսարանների մասին էջերի ընթերցման ժամանակ մարդու ուղեղում ակտիվանում այն հատվածները, որոնք պատասխանատու են ընկալման համար:


Կարծես մարդն իսկապես վերապրում է այդ ամենը: Ընդ որում, այդ արդյունավետթյունը անհետանում է հեռուստացույց դիտելուց կամ խաղեր խաղալուց:


Գիտնականները կարծում են, որ շատ կարևոր է կարդալ ծավալուն և բարդ գրքեր դեռ փոքր տարիքում: Այդ ժամանակ մարդու ուղեղը կսովորի ստեղծել պատճառա-հետևանքային կապերի շղթաներ:


Ընդամենը վեց րոպե ընթերցանությունը կարող է երկու երրորդով նվազեցնել սթրեսի մակարդակը, ինչը ավելի արդյունավետ է, քան երաժշտական թերապիան կամ զբոսանքը:
 

Ընթերցանությունը բարելավում ինտելեկտը, հոգեբանական և ֆիզիկական ցուցանիշները