BlackBerry-ն ցանկանում է մրցակից ստեղծել iPad-ի համար

23:19 • 01.04.13

BlackBerry ընկերությունը, որը 2011 թվականին արտադրել էր 7 դյույմանոց Playbook պլանշետը, որն ամբողջովին տապալվել էր շուկայում, մտադրված է կրկին փորձել իր բախտը: Համացանցում հայտնված տեղեկությունները փաստում են, որ ընկերությունը նպատակ ունի 2013-2014 թվականներին մի քանի նոր արտադրանք ստեղծել, գրում է Вести.ru-ն:


Համացանցում հայտնված նկարներից հատկապես ուշադրության է արժանի B10 մոդելը, որը նման է լիարժեք պլանշետի: Արտադրության ժամկետը նշված է մոտավոր, էկրանի տրամագիծը և տեխնիկական բնութագրերը դեռևս չեն բացահայտվում, սակայն այն նման է «մեծ» iPad-ի կամ Nexus 10-ի:


Մյուս լուսանկարում պատկերված է «պլանշետաֆոն» U10-ը, որը հիշեցնում է iPad Mini-ն, Nexus 7-ը և Samsung-ի Galaxy սարքը: Այն պետք է արտադրվի կամ 2013-ի վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին: Բացի այդ ներկայացվել է նաև նոր R10 սմարթֆոնը՝ QWERTY ստեղնաշարով:


Բոլոր մոդելների մեջ 10 թիվը հավանաբար նշանակում է BlackBerry 10 օպերացիոն համակարգը, որը ներկայացվել է հունվարին:

 

 

BlackBerry-ն ցանկանում է մրցակից ստեղծել iPad-ի համար