Բացահայտվել է 1930-ականների տեսանյութում բջջային հեռախոսով խոսող կնոջ գաղտնիքը (տեսանյութ)

22:44 • 01.04.13

The Daily Mail-ը բացահայտել է 1930-ականներին արված տեսանյութի գաղտնիքը, որտեղ պատկերված աղջիկը խոսում է հեռախոսին նման իրով: Պարզվել է, որ տեսանյութը իրական է և այն նկարվել է 1938 թվականին՝ Dupont արդյունաբերական հսկայի գործարաններից մեկում, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Համացանցում հայտնված տեսանյութը 1 տարվա ընթացքում հավաքել է 300.000 դիտող, որոնք տարբեր կարծիքներ էին նշում այս տեսանյութի մասին, երբեմն նաև ֆանտաստիկ:


Սակայն planetcheck նիքով օգտատերը պատմել է, որ տեսանյութում է իր նախատատը՝ Գերտրուդա Ջոնսը, ով ծնվել է 1921 թվականին և մինչ օրս ողջ է:


Տատիկը պատմել է, որ Dupont կազմակերպությունը 1930-ականների վերջին զբաղվում էր հեռուստահաղորդակցության զարգացմամբ: Կազմակերպությունում արդեն այդ ժամանակ փորձեր էին կատարվում անլար հեռախոսների հետ: Գերտրուդային և մի քանի աշխատակիցների խնդրել էին փորձարկել այս սարքերը: Նրա հարևանությամբ քայլում էր նմանատիպ հեռախոս ունեցող գիտնական, սակայն նա չի հայտնվել կադրում:


Պաշտոնապես առաջին բջջային հեռախոսը հանրությանը ներկայացվել է 1973 թվականին: 



Բացահայտվել է 1930-ականների տեսանյութում բջջային հեռախոսով խոսող կնոջ գաղտնիքը (տեսանյութ)