Ձուկը կյանքի տևողությունը երկարացնում է 2.2 տարով

21:29 • 02.04.13

Յուղոտ ձկների սիրահարները միջինը ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր ծովամթերք չեն ուտում: Այս մասին հայտարարել են Հարվարդի համալսարանի գիտնականները: Ըստ նրանց, ձկների որոշ տեսակներ (թունա, սաղմոն, ծովատառեխ և այլն) մարդու կյանքը երկարացնում են 2.2 տարով, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը


Գիտնականները նման եզրակացության հանգել են 65 տարեկանից բարձր 3.000 մարդու շրջանում իրականացված 16-ամյա հետազոտություններից հետո: Այս ընթացքում նրանք տեղեկություններ էին հավաքում նրանց սրտանոթային համակարգի վիճակի մասին: Կամավորի ճնշումը պարբերաբար չափվում էր և պարբերաբար արյան անալիզ էր վերցվում:


Բոլոր մասնակիցներին բժիշկները բաժանել էին 2 խմբի՝ պարբերաբար յուղոտ ձուկ օգտագործողներ և նրանք, ովքեր դա չէին անում: Առաջին խմբում ընգրկված մարդկանց արյան մեջ նկատվել է Օմեգա-3 յուղային թթուների բարձր պարունակություն: Այս մարդիկ սրտանոթային հիվանդություններից տառապում էին 30%-ով ավելի քիչ, բացի այդ նրանք ավելի քիչ էին հակված ինֆարկտի, ինսուլտի և սրտային անբավարարության: Ըստ հետազոտողների՝ նրանք ապրում են միջինից 2.2 տարի ավելի:


Իրենց հետազոտությունն ամերիկյան գիտնականները հրապարակել են Annals of Internal Medicine ամսագրում:


 

Ձուկը կյանքի տևողությունը երկարացնում է 2.2 տարով