Գերմանիայում թանգարանի նկուղում 200.000-ամյա մամոնտի կմախք են հայտնաբերել
Գերմանիայում գտնվող նախնադարյան պատմության թանգարանի աշխատակիցները, որոնք մաքրում էին իրենց ֆոնդերը, պատահաբար հանդիպել են 200.000-ամյա մամոնտի կմախքի, հայտնում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով Bild-ին:
«Մեզ շտապ տեղ է պետք, որովհետև մենք օրենքով պետք է պահենք այն ամենը, որը երբևէ գտնվել է: Ամենահին գտածոները մեր նկուղներում պահվում են մոտ 200 տարի»,- հայտարարել է թանգարանի տնօրենը:
Ըստ պարբերականի տվյալների, հին կենդանու կմախքը պահվում էր ուրիշ հայտնի մամոնտի մասունքների հետ, որոնք հայտնաբերվել էին 1953 թվականին: Այդ ժամանակից դրանք գտնվել են միևնույն արկղի մեջ, և քանի որ թանգարանի տարածքը ավելի դանդաղ է մեծանում, քան նոր հայտնագործությունների թիվը, ապա ոչ մեկ ուշադրություն չի դարձրել, որ այստեղ 2 կմախք է գտնվում:
Դեռս հայտնի չէ, արդյո՞ք հայտնագործությունը կդառնա թանգարանի ցուցադրության մի մաս, թե ոչ:










