iPhone-ի հաջորդ 2 մոդելները մշակվել են դեռևս Սթիվ Ջոբսի կենդանության օրոք
Ամերիկյան The San Francisco Examiner պարբերականն անչափ ուշագրավ բացահայտում է արել։ Հիմնվելով հանրահայտ Apple ընկերության ներկայացուցիչներից մեկի հայտարարության վրա՝ պարբերականը նշում է, որ iPhone-ի հաջորդ 2 մոդելները մշակված են եղել դեռևս ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենդանության օրոք։
Հայտնի է դարձել, որ այս տեղեկությունները «ջրի երես են դուրս եկել» այն ժամանակ, երբ տվյալ ներկայացուցիչը զրուցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազի հետ։
Նրանք քննարկել են տեխնոլոգիաների զարգացումը, որոք թույլ կտան կորելու կամ գողացվելու դեպքում սմարթֆոնն ավտոմատ կերպով անջատել։
Զրույցի ընթացքում Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ iPhone-ի հաջորդ 2 մոդելները մշակվել են Թիմ Կուկի ղեկավարումից առաջ, ով ստանձնել է Apple-ի կառավարումը Ջոբսի մահից հետո։










