Ճապոնացիները ստեղծել են հոտ արձակող գովազդային վահանակներ
Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանից գյուտարար Հարուկա Մատսակուրան ներկայացրել է բուրավետ LCD էկրան, հայտնում է Russia Today-ը։
Էկրանի հոտը կախված է նրանից, թե ինչ է պատկերված։ Նախատեսվում է, որ տեխնոլոգիան կկիրառվի ոչ միայն գովազդում, այլև թանգարաններում։
Եթե Մատսակուրայի գյուտը սերիական արտադրություն ունենա, ապա հավի թևիկների, նոր օծանելիքի կամ թարմ սուրճի հոտը հնարավոր կլինի զգալ գովազդային վահանակի կողքին։
Հոտն արձակում են հատուկ կապսուլները, որոնք տեղադրված են էկրանի անկյուններում։ Իսկ տարածվում է այն փոքր օդամղիչների օգնությամբ, որոնք կարող են փոխել բույրի ուղղությունը։ Օրինակ՝ եթե գովազդային վահանակը տեղադրված է փողոցի անկյունում, բույրը կարող է ուղղված լինել այնպես, որպեսզի մարդիկ զգան այն դեռևս հեռվից։










