ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ մեկնարկել է մարդու գլխուղեղի հետազոտման նորարարական ծրագիրը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հայտարարել է BRAIN Initiative անունը կրող հետազոտության մեկնարկի մասին, որը պետք է ուսումնասիրի մարդու գլխուղեղի կառուցվածքը, գրում է Интерфакс-ը:
«Մենք հնարավորություն ունենք բարելավելու մեր մոլորակի ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր բնակիչների կյանքը: Ահա թե ինչու ենք մենք դրանով զբաղվում: Դա ապագան է, և դա կարևոր է»,-ասել է ամերիկյան առաջնորդը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալիս:
Սպիտակ տան կողմից ավելի վաղ տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ BRAIN Initiative հետազոտությունը կարագացնի նոր տեխնոլոգիաների զարգացումը և կիրառումը, որը գիտնականներին հնարավորություն կտա ստանալ ուղեղի դինամիկ պատկերը և հետազոտել գլխուղեղի առանձին բջիջների ու նյարդային հանգույցների համագործակցությունը:
Այս տեխնոլոգիան հնարավորություն կտա հետազոտել այն, թե ինչպես է գլխուղեղը մշակում և օգտագործում այդպիսի մեծ ծավալի տեղեկություններ, ինչպես նաև կբացահայտվի գլխուղեղի գործառույթների և մարդու վարքագծի միջև կապը:
BRAIN (Brain Research through Advancing Innovative Neurotechnologies) անունը կրող հետազոտությունը կարժենա 100 միլիոն դոլար և ամբողջովին կֆինանսավորվի պետական բյուջեից:










