Subaru-ն Նյու Յորքում ներկայացրել է իր առաջին հիբրիդը (լուսանկարներ)

12:31 • 02.04.13

Մեքենաշինական ընկերությունների համար հիբրիդներ արտադրելը ոչ միայն նորաձև է, այլ նաև շահեկան։ Այս պարզ ճշմարտությունը գիտակցել է նաև ճապոնական Subaru ընկերությունը։

 

Նյու Յորքի ավտոշոուի շրջանակներում այն ներկայացրել է իր առաջին հիբրիդը և, ինչպես նշում է LuxPlanet-ը, ճապոնացի մասնագետները ներկայացրել են լիարժեք արտաճանապարհային XV Crosstrek Hybrid մոդելը, որն արդեն պատրաստ է սերիական արտադրության։
 

 

Նորույթը համալրված է 150 ձիաուժ հզորությամբ, 2 լ տարողությամբ բենզինային շարժիչով։ Սակայն, ի տարբերություն նախորդ մոդելի՝ XV Crosstrek-ի, այն 136 կգ-ով ավելի ծանր է։

 

 
 
 
 
 
 
 
 
 


 

Subaru-ն Նյու Յորքում ներկայացրել է իր առաջին հիբրիդը (լուսանկարներ)