Ֆիննական ընկերությունը ներկայացրել է միանգամից 10 SIM քարտի համար նախատեսված բջջային հեռախոս

16:52 • 02.04.13

Ֆիննական UROS ընկերությունն Իսպանիայում ներկայացրել է նոր GoodSpeed բջջային հեռախոսը, որը նախատեսված է միանգամից 10 SIM քարտի օգտագործման համար, հայտնում է Euromag-ը։

 

Սարքի հեղինակները նշել են, որ իրենց նորույթը կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր հաճախակի են ճամփորդում և գործուղումների մեկնում արտերկիր։

 

Հեղափոխական հեռախոսը գնելու դեպքում դրա մեջ նախապես կդրվի 3 SIM քարտ՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Իտալիայում դրանցից օգտվելու համար։ Իսկ այդ քարտերը մշտապես ակտիվ պահելու համար օգտատերը ստիպված կլինի ամսական 9,95 եվրո վճարել։
 


 

Ֆիննական ընկերությունը ներկայացրել է միանգամից 10 SIM քարտի համար նախատեսված բջջային հեռախոս