Facebook-ի սմարթֆոնի մասին առաջին մանրամասները. Daily Mail
Վերջերս միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցներում տեղկություններ էին հայտնվել այն մասին, որ աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ Facebook-ը, մոտ ապագայում պատրաստվում է սեփական սմարթֆոնը ներկայացնել։
Եվ, ինչպես նշում է Daily Mail-ը, առեղծվածային սմարթֆոնի վերաբերյալ հայտնվել են առաջին մանրամասները։ Պարբերականը, վկայակոչելով Android Police կայքին, նշում է, որ Facebook-ի հեռախոսում օգտագործվելիք ծրագրակազմը ստեղծվել է սոցկայքի և թայվանական HTC ընկերության համագործակցության արդյունքում։
Ծրագրակազմը կներկայացվի հատուկ միջոցառման շրջանակներում՝ այս հինգշաբթի։ Android Police-ի տվյալների համաձայն՝ նոր սմարթֆոնը, ըստ ամենայնի, կունենա Facebook սոցկայքին նման մենյու և էկրան։










