Mozilla-ն և Samsung-ը նոր բրաուզեր կստեղծեն
Firefox բրաուզերի հեղինակ Mozzilla-ն և Samsung ընկերությունը հայտարարել են, որ սկսել են աշխատանքներ կատարել Servo անունը կրող նոր սերնդի բրաուզերի շուրջ: Այս մասին պաշտոնական բլոգում հայտնել է Mozilla-ի տեխնիկական տնօրեն Բրենդան Էյհը, գրում է Lenta.ru-ն:
Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ, որը կկարողանա օգտագործել «արագ, բազմամիջուկ, հետերոգեն համակարգչային ճարտարապետությունների» և զուգահեռ հաշվարկող համակարգերի առավելությունները՝ պահպանելով անվտանգության նկատառումները:
Հարթակը ստեղծվում է «զրոյից»: Կոօգտագործվի Rust ծրագրավորման լեզուն, որը ստեղծվել էր Mozilla-ում ու մինչև այժմ գտնվում էր ստեղծման փուլում:
Servo-ն առաջին հերթին նախատեսված է ARM պրոցեսորներով սարքերի համար, որոնք աշխատում են Android համակարգով: Նման սարքեր է արտադրում Samsung-ը:
Բրաուզերի ստեղծման ժամկետները դեռևս հայտնի չեն: Հիշեցնենք, որ Mozilla-ն Servo-ի ստեղծման վրա աշխատում էր 2012 թվականից:










