Սիլիկոնե հովտի հսկաները կառուցում են նոր գրասենյակներ, որպեսզի գրավեն լավագույն մասնագետներին
Apple-ը, Google-ը և Facebook-ը կառուցում են նոր գրասենյակներ: Առանց այդ էլ employee-friendly կազմակերպությունները ցանկանում են կառուցել գրասենյակներ, որոնցում աշխատակիցների համար կլինեն ավելի շատ հարմարություններ և առավելություններ: Նման քայլի առաջնահերթ նպատակը տաղանդների համար պայքարում հաղթելն է՝ գրավելով և պահելով նոր մարդկանց: Սակայն հարցը միայն դրանում չէ, գրում է RB.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
Apple-ի նոր գրասենյակում կլինի հսկայական կոնֆերանս-դահլիճ և այգի, որը նախատեսված է հատուկ զբոսանքների համար: Google Bay View-ն կունենա բավականին յուրահատուկ նախագիծ: Facebook-ը վերջին փոփոխություններն է կատարում գրասենյակի դիզայնի մեջ, որն արված է Disney-ի ոճով: Կամպուսում կլինի այն ամենն ինչ կարող է ցանկանալ ծրագրավորողը՝ սուշի-հաուս, խորոված պատրաստելու հարմարանք և նույնիսկ հեծանիվների խանութ: Դրա հետ մեկտեղ կազմակերպությունում մտածում են ևս 1 զանգվածային շինարարության մասին:
Այս ընկերությունների մյուս հիմնականը նպատակներից է իրենց աշխատակիցներին հենց գրասենյակներում տեսնելը, որի համար նրանք անում են ամեն հնարավորը, որպեսզի «գրավեն» աշխատակիցներին:
Նոր գրասենյակների կառուցումը կամ եղածների ընդլայնումը ծրագրում են բազմաթիվ ընկերություններ, որոնց թվում են eBay-ը, Intel-ը, LinkedIn-ը, Microsoft-ը, Netflix-ը, Nvidia-ն և Oracle-ը: Դրանց մի մասը կլինի ոչ թե մեծ, այլ պարզապես շատ մեծ: Օրինակ Apple-ի գրասենյակը կլինի ամենամեծ աշխատանքային տարածքներից մեկը: Բացի այդ նախատեսվում է, որ շենքերի դիմային մասը պետք է բավականին յուրօրինակ լինի:
Future of Talent Institute ընկերության մասնագետ Քևին Ուիլերը նշում է, որ այն կազմակերպությունները, որոնք ղեկավարվում են տարեց մարդկանց կողմից, ձգտում են վերահսկողության, իսկ 20-30 տարեկան մասնագետները կարող են աշխատել լրիվ ինքնուրույն և լինել բավականին արդյունավետ՝ հավելելով, որ աշխատակիցներին գրասենյակներում պահելու համար գեղեցիկ շինություններ կառուցելը հիմարություն է:
Իսկ Google-ը նշում է, որ նա ցանկանում է, որպեսզի իր աշխատակիցներին ոչինչ չանհանգստացնի: Այս նպատակին հասնելու համար ընկերությունում ցանկանում են ստեղծել առավելագույնս հարմարավետ, առողջ և «երջանիկ» աշխատանքային միջավայր, որը կոգեշնչի նորարությունները և համատեղ աշխատանքը:
Սակայն քննադատները գտնում են, որ հսկայական գրասենյակները մոտ ժամանակներում անպետք կդառնան, որովհետև այն աշխատակիցները, որոնք շուկայում կհայտնվեն 10 տարի հետո, կլինեն բոլորովին տարբեր և նրանք ժամանակ չեն ունենա գրասենյակում անցկացնելու համար: Նրանք կլինեն ավելի ճկուն և պատասխանատու միայն նպատակներին հասնելու համար:










