Երկէկրան, հին նավի բեկորներից և արևային GPS-ով. 8 յուրահատուկ ժամացույց հատուկ տղամարդկանց համար

15:31 • 03.04.13

Ամերիկյան Yahoo! News կայքը գեղեցիկ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է արական սեռի ներկայացուցիչների համար նախատեսված յուրահատուկ 8 ժամացույց, որոնց մի մասը ներառվել է ֆոտոշարքում արտաքին դիզայնի, մյուս մասը՝ տեխնիկական հնարավորությունների շնորհիվ։

 

Օրինակ՝ Jaeger-LeCoultre Grande Reverso Ultra Thin Duoface ժամացույցն արժե 10 հազար դոլար և անմիջապես ուշադրություն է գրավում 2 կողմից թվատախտակ ունենալու շնորհիվ։

Jaeger-LeCoultre Grande Reverso Ultra Thin Duoface

Իսկ Central Standard Timing CST-01 ժամացույցը համարվում է աշխարհում ամենաբարակը։ Այն արժե ընդամենը 170 դոլար։

The Distinction: World's Thinnest Watch

 

The Spacecraft by Romain Jerome ժամացույցին նայելիս թվում է, թե այն ստեղծվել է որևէ գիտաֆանտաստիկ ֆիլմում նկարահանելու համար։ Ֆուտուրիստիկ ժամացույցն արժե 21 հազար դոլար։

The Distinction: Sci-Fi Styling

Fossil Mechanical Twist Leather Watch in Black ժամացույցը պատրաստվել է իրար խառնած միանգամից մի քանի մետաղներից։ Դրա գինը կազմում է 155 դոլար։

The Distinction: Mixed Metals

Seiko Astron GPS Solar SAST  009 ժամացույցը «զինված է» արևով սնուցվող GPS-ով։ Այն արժե 2.300 դոլար։

The Distinction: Solar Powered with GPS

Panerai Luminor 1950 Regatta 3 Days Chrono Flyback Titanio ժամացույցին առանձնահատկություն է հաղորդում թվատախտակի՝ շափյուղայի բյուրեղից պատրաստված թափանցիկ ետնամասը։ Ժամացույցի գինը կազմում է 9.800 դոլար։

The Distinction: See-Through Sapphire Crystal Back
 

Limited Edition Bremont Victory-ն ներառվել է տղամարդկանց համար յուրահատուկ ժամացույցների շարքում այն հանգամանքի շնորհիվ, որ պատրաստված է հին նավի մասերից։ Ժամացույցն արտադրվել է սահմանափակ քանակով, իսկ գինը կազմում է 30 հազար դոլար։

Limited Edition Bremont Victory

 

Levi Maestro's Infinity Piece in Rose Gold-ը թեև ստեղծված է ժամացույցի տեսքով, այնամենայնիվ, այն դժվար թե կարելի է ժամացույց անվանել։ Այն ավելի շատ պետք է կրել որպես թևնոց, քանի որ դրա թվատախտակին բացակայում են սլաքներն ու թվերը։ Ժամացույց-թևնոցի գինը կազմում է 150 դոլար։

The Distinction: Just a Bracelet

Երկէկրան, հին նավի բեկորներից և արևային GPS-ով. 8 յուրահատուկ ժամացույց հատուկ տղամարդկանց համար