Հրապարակվել է HTC-ի և Facebook-ի համատեղ սմարթֆոնի առաջին լուսանկարը
Աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ը, ըստ միջազգային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, պատրաստվում է թայվանական HTC ընկերության հետ համատեղ սմարթֆոն ներկայացնել։
Ինչպես նշում է The Telegraph-ը, առեղծվածային ֆեյսբուքյան հեռախոսը պետք է ներկայացվի հինգշաբթի, իսկ դրա առաջին լուսանկարն արդեն տեղադրվել է Twitter սոցկայքում։ Դատելով լուսանկարից՝ նոր սմարթֆոնը կկոչվի HTC First։
Պարբերականը նշում է, որ Կալիֆոռնիայում Facebook ընկերությունը նշանակալից միջոցառում է կազմակերպելու, և ակնկալվում է, որ դրա շրջանակներում կներկայացվի HTC-ի և Facebook-ի համագործակցության արդյունքում ստեղծված սմարթֆոնը։ Նորույթը կունենա 4,3 դյույմանոց էկրան, 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 5 մեգապիքսելանոց տեսախցիկ։










