The Wall Street Journal-ը կգործարկի կայքի թուրքալեզու տարբերակը
Ամերիկյան The Wall Street Journal թերթը թուրքերենով կայք կգործարկի, ապրիլի 3-ին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Drum-ին:
The Wall Street Journal Türkiye կայքի խմբագրությունը տեղակայված է Ստամբուլում: Գլխավոր խմբագիր է նշանակվել Ջյունեյթ Թորոսը, ով նախկինում հանդիսանում էր CNBC կայքի թուրքական տարբերակի գլխավոր խմբագրի տեղակալը:
Կայքը դարձել է պարբերականի 12-րդ համացանցային տարբերակը:
The Wall Street Journal-ի օտարալեզու տարբերակներն ընթերցողներին առաջարկում են ծանոթանալ թերթի հիմնական նյութերին, միևնույն ժամանակ բովանդակության մի մասը կազմվում է տեղական սյուժեներին համապատասխան: Ըստ պարբերականի տվյալների, օտարալեզու տարբերակներին բաժին է ընկնում կայքի բոլոր այցելությունների 21%-ը:










