ԱՄՆ-ն փորձարկել է Aegis նոր հակահրթիռային համալիրը
ԱՄՆ-ում Lockheed Martin ընկերությունը փորձնական հարվածներ է հասցրել՝ Aegis-Baseline 9 հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր տարբերակի կիրառմամբ, հաղորդում է lenta.ru կայքը:
Ընկերության մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ «Chancellorsville» հածանավի վրա տեղադրված Aegis համալիրը հաջողությամբ հայտնաբերել և ոչնչացրել է միջին բարձրություններում գտնվող թիրախը:
«Chancellorsville»-ն ուսումնական նշակետին հարվածն իրականցրել է SM-2 հրթիռով: Բացի այդ, Aegis համալիրի միջոցով հաջողվել է նշակետին հարվածներ են հասցնել 127 միլիմետրանոց հրետանային համալիրից:
2013-ին հածանավի վրա կանցկացվեն Aegis-ի ևս չորս փորձարկումներ, իսկ տարեվերջին նորացված հակահրթիռային համալիրը որակավորման թեստավորման կենթարկվի:
Հետագայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կթարմացնեն «Նորմանդներ», «Փրինսթոն» և «Քեյփ Սենթ Ջորջ» հրթիռակիր հածանավերի վրա գտնվող Aegis համալիրները: Ներկայում Aegis հակահրթիռային կառավարման համալիրներով են զինված «Տիկոնդերոգա» տիպի ամերիկյան հածանավերը: Բացի այդ, ամերիկյան հակահրթիռային համալիրներով են զինված ճապոնական «Կոնգո» և «Ատագո», կորեական «Սեջոնգ Մեծ Արքա» էսմինեցները, նորվեգական «Ֆրիտյոֆ Նանսեն», ինչպես նաև իսպանական «Ալվարո դե Բազան» ֆրեգատները:
Aegis համակարգերը համալրված են շրջանաձև տեսադաշտ ունեցող ալեհավաքներով, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել միաժամանակ մինչև 300 թիրախներ և հետևել դրանց: Առավել վտանգավոր նշակետերին հետևելու համար համակարգը կարող է մինչև 18 հրթիռ արձակել:










