Սարդերից վախեցողների՝ նոր սարսափը. նոր հայտնաբերված սարդը մարդու դեմքի չափ է

23:59 • 05.04.13

Նա մեծ է, մազոտ և թունավոր, գրում է Business Insider-ը՝ հայտնելով, որ այժմ կա մի նոր արարած, որը վախի մեջ կպահի արախնոֆոբներին՝ սարդերից վախեցող մարդկանց:

 

Դա իրականում տարանտուլ է, հայտնաբերվել է Շրի Լանկայում, ստացել Poecilotheria rajaei անվանումը: Նրա չափերը վախեցնում են անգամ ուսումնասիրող գիտնականներին: Վերջիններս չեն հասկանում, թե ինչպես է այսքան ժամանակ տարանտուլը վրիպել նրանց աչքից: Բայց հիշում են, որ 2012-ին էլ Ամազոնում 9 նոր սարդեր էին հայտնաբերվել: Ամեն դեպքում, նոր հայտնաբերված տեսակը համարվում է բացառիկ:

 

Տարանտուլի ոտքերի երկարությունը 20 սմ է, իսկ թույնը՝ բավարար՝ մկներ, մողեսներ, փոքր թռչուններ և օձեր սպանելու համար: Նրա գունավորման մեջ նկատելի է մոխրագույնը, վարդագույնը և նարգիզագույնը:
 

Սարդերից վախեցողների՝ նոր սարսափը. նոր հայտնաբերված սարդը մարդու դեմքի չափ է