Ամերիկյան բանկերի բանկոմատներում կներդրվի վիդեո-չատի ծառայություն
«Ամերիկայի Բանկը» նոր հնարավորություն է ներմուծում բանկոմատների ծառայության մեջ: Ընկերությունը հայտարարել է, որ սկսում է սպասարկման բաժնի աշխատակցի օգնություն առաջարկող նոր բանկոմատների կիրառությունը, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին վիդեո-չատի միջոցով օգնություն ստանալ էկրանի այն կողմում գտնվող աշխատակցից:
Նոր բանկոմատներից օգտվող հաճախորդները հնարավորություն կունենան տեսախցիկների միջոցով տարբեր խնդիրներով դիմել բանկի համապատասխան աշխատակցին՝ չեկերից գումարի կանխիկացման, մանրադրամի ստացման և այլ հարցերով:
Այս ծառայությունը, որը հասանելի է նաև Անգլիայում և Իսպանիայում, առավել հարմար է այն հաճախորդների համար, ովքեր օգտվում են բանկոմատից այն ժամերին, երբ բանկը փակ է:










