Facebook-ը փորձում է առաջատարի դիրքեր ձեռք բերել շարժական ինտերնետի շուկայում
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարել է նոր ծրագրային ապահովման մասին՝ այժմ այս սոցիալական ցանցի էջը Android օպերացիոն համակարգով սմարթֆոններում կդառնա մեկնարկային, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այժմ Facebook-ը սմարթֆոնի էկրանին առկա բազմաթիվ հավելումներից մեկն է:
Մասնագետները կարծում են, որ Facebook-ը փորձում է առաջատարի դիրքեր ձեռք բերել շարժական ինտերնետի շուկայում:










