HP ընկերությունը մնացել է առանց նախագահի

11:08 • 05.04.13

Համակարգիչներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից Hewlett-Packard–ի տնօրենների խորհրդի նախագահ Ռեյմոնդ Լեյնը հեռանում է պաշտոնից. նա ընդամենը 2 շաբաթ առաջ էր վերընտրվել բաժնետերերի կողմից։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, մարտին տեղի ունեցած քվեարկության ընթացքում Լեյնը ստացել էր ձայների 59%-ը ինչը հազիվ էր բավականացրել պաշտոնում մնալու համար։


«Մտորելով քվեարկության արդյունքների մասին՝ ես որոշել եմ թողնել նախագահի իմ պաշտոնը, որպեսզի կենտրոնանամ խնդիրների լուծման վրա։ Ես հպարտ եմ տնօրենների այն խորհրդով, որը մենք ստեղծել ենք, և այն առաջընթացով, որին մենք հասել ենք ընկերության վերականգնման հարցում։ Ես կշարունակեմ աշխատել HP-ի բարօրության համար՝ որպես տնօրեն, և կօգնեմ ավարտին հասցնել սկսած գործը»,-ասել է նա։

 

Առաջիկայում ընկերության տնօրենների խորհրդի կազմում նոր փոփոխություններ են ակնկալվում։ Տնօրենների խորհրդի երկու անդամի՝ Ջոն Համմերգրենին և Քենեդի Թոմսոնին ևս դժվարությամբ է հաջողվել ստանալ մեծամասնության քվեները.նրանք ստացել են համապատասխանաբար 54% և 55%։


Նրանք, հավանաբար, խորհուրդը կլքեն մայիսին՝ խորհրդի հերթական նիստից հետո։
 

HP ընկերությունը մնացել է առանց նախագահի