Hundai-ն և Hermes-ը ստեղծել են էքսկլյուզիվ սեդան (լուսանկարներ,տեսանյութ)
Հարավկորեական Hundai մեքենաշինական ընկերությունը ֆրանսիական լեգենդար Hermes նորաձևության տան հետ համագործակցության արդյունքում ստեղծել է Equus by Hermes էքսկլյուզիվ սեդանը, հայտնում է LuxPlanet-ը։

Կայքը նշում է, որ նորույթը ներկայացվել է Սեուլում մեկնարկած ավտոշոուի շրջանակներում։ Մեքենան Equus 2012 մոդելի փոփոխված տարբերակն է, որի ներիքին հարդարանքն արվել է Hermes-ի մասնագետների դիզայնով։

Երկու ընկերություների ներկայացուցիչները նշել են, որ այս բացառիկ նախագծի վրա իրենք աշխատել են 2 տարի։ Մեքենայի սրահը պատված է տարբեր տեսակի, այդ թվում՝ կոկորդիլոսի կաշվով, որոնք Hermes-ն օգտագործում է իր կուլտային պայուսակները կարելու համար։

Hundai Equus by Hermes բացառիկ մեքենան կարտադրվի խիստ սահմանափակ քանակով՝ ընդամենը 3 օրինակ։










