Հասարակ մաթեմատիկական հարցին պատասխանելու կարողությունը՝ լավ աշխատանք գտնելու գրավական
Հետազոտությունները պարզել են, որ լավ աշխատանք գտնելու հնարավորությունը կարող է կախված լինել տարրական դասարաններում ստացած մաթեմատիկական գիտելիքներից, գրում է Business Insider-ը:
Առաջին դասարանում աշակերտներին սովորաբար հաղորդում են «թվային համակարգի գիտելիքներ»՝ զարգացնելով քանակը թվանշանի տեսքով հասկանալու, ինչպես նաև թվային հարաբերություններն ընկալելու ունակությունը: Այն երեխաների, ովքեր լավ են ընկալում և յուրացնում այս հարաբերությունները, հասուն տարիքում ավելի շատ շանսեր ունեն լավ աշխատանք գտնելու:
Սակայն հիմնականում տարբեր դպրոցներում մաթեմատիկայի ուսուցման ավանդական եղանակը նման է «դաշնամուր նվագելուն». այն թույլ է տալիս տալիս հիշել պարապած նյութը քննություն հանձնելուց առաջ, սակայն չի մտապահվում հիշողության մեջ երկար ժամանակ: Մեծ տարիքում արդեն աշակերտները չեն հասկանում թվերի միջև եղած հարաբերությունները, ինչը սովորեցնում են առաջին դասարաններում, ինչն էլ հենց հետազոտողների կարծիքով ազդում է հետագայում ավելի լավ աշխատանք գտնելու վրա:
Այս ամենը հաշվի առնելով՝ մասնագետները փաստում են, որ աշխատաշուկայում առավել մրցունակ կադրեր պատրաստելու համար ուսուցիչները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն աշակերտների գիտելիքներին և ոչ թե գնահատականներին, որոնք անցողիկ են:










