Apple-ը բանակցություններ է վարում երաժշտական ընկերությունների հետ

14:30 • 06.04.13

Apple կորպորացիան բանակցություններ է վարում առաջատար ձայնագրման ընկերությունների՝ Warner Music-ի և Universal Music Group-ի հետ, հայտնում է vestifinance.ru-ն։

 

Բանակցությունների մանրամասները չեն բացահայտվում, սակայն, ըստ Cnet-ի տվյալների, այդ ընկերությունների հետ համագործակցությունն անհրաժեշտ է «խնձորային» ընկերությանը երաժշտական անվճար ծառայության թողարկման համար։

 

Գործարքը կարող է կնքվել արդեն հաջորդ շաբաթ։ Այժմ խոսքը հարցի ֆինանսական կողմի կարգավորման մասին է։ Ենթադրվում է, որ Apple-ը պատրաստվում է 6 ցենտ վճարել փոխանցված 100 երգի դիմաց։ Դա երկու անգամ քիչ է Pandora-ի վճարից (առաջատար առցանց-ռադիո ծառայություն, Apple-ի գլխավոր մրցակիցը)։

 

Հոսքային երաժշտության ծառայությունը թույլ կտա օգտատերերին ոչ միայն լսել երաժշտական կատարումները, այլև  արագ ձեռք բերել դրանք։

 

Apple-ը պատրաստվում է ծառայության աշխատանքը ծավալել աշխարհի շատ երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան և Ճապոնիան։ Ծառայության թողարկման ժամկետները չեն նշվում։ Ամենայն հավանականությամբ, առցանց-ռադիոյի անոնսը կկայանա WWDC ամենամյա կոնֆերանսի ժամանակ՝ 2013թ. ամռանը։
 

Apple-ը բանակցություններ է վարում երաժշտական ընկերությունների հետ