Ներկայացվել են նոր BMW X4-ի լուսանկարները

21:38 • 06.04.13

BMW-ն տարածել է նոր X4-ի վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ: Մեքենան հանրության կներկայացվի այս տարվա ապրիլի վերջին՝ Շանհայում կայանալիք ավտոսրահի ժամանակ:

 

Նորույթը, որի սերիական արտադրությունը կսկսվի հաջորդ տարվանից, պատրաստված է X6-ի ոճով, սակայն այն էապես զիջում է չափերով, գրում է AUTONEWS.ru-ն:



Նոր մոդելի սրահը նույնպես ստեղծվել է X6-ի նմանությամբ: BMW X4-ը կունենա 185-308 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ և ութաստիճան փոխանցումատուփ:

 

 

 

Ներկայացվել են նոր BMW X4-ի լուսանկարները