Միջուկային գերտերություններ. ով ինչ ունի. CNN

22:41 • 07.04.13

Աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներ ունեն ատոմային էներգիա, սակայն նրանցից միայն մի քանիսն ունեն միջուկային զենք կամ կասկածվում են միջուկային զենք ստեղծելու նպատակ ունենալու կամ այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկման մեջ, գրում է CNN-ը և ներկայացում ամփոփ տվյալներ աշխարհի տերությունների միջուկային հզորությունների մասին:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամենից հաճախ է միջուկային փորձարկումներ իրականացնում, քան աշխարհի մնացած բոլոր երկրները միասին: Միևնույն ժամանակ, այն միակ երկիրն է, որը հակամարտության ընթացքում միջուկային զենք է կիրառել:


Միացյալ Նահանգները նաև միակ երկիրն է, որը միջուկային զենք է տեղակայել այլ երկրներում. ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի ռումբերը տեղադրվել են Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում:
 

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի կողմից 2012-ին դեկտեմբերին հաստատված տվյալներով ԱՄՆ-ն ունի 2150 մարտագլխիկներ, որոնք շատ կարճ ժամկետում կարող են գործարկման ուղարկվել, ևս 2500-ը պահվում են պահոցներում և ավելի քանի 3000 արդեն հնացած մարտագլխիկներ, որոնք պետք է ժամանակի ընթացքում վնասազերծվեն:

 


Միջուկային զենքով հարուստ հաջորդ երկիրը Ռուսաստանն է: Այս երկու երկրները հնարավորություն ունեն միջուկային զենք արձակել ցամաքային, օդային և ծովային ճանապարհներով:


Երբ 1949-ին Խորհրդային Միությունը փորձարկում էր առաջին միջուկային սարքը, նրանք օգտագործում էին գրեթե նույն նախագիծը, ինչ ԱՄՆ-ը փորձարկել էր տարիներ առաջ՝ այն ուղղելով Նագասակիի վրա:

 

Ըստ Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի տվյալների՝  2012-ի դեկտեմբերին հաշվարկվել էր, որ Ռուսաստանն ունի 1720 մարտագլխիկ, 2700-ը գտնվում է պահեստում, իսկ 4000-ն արդեն ուղարկվել է վնասազերծման:

 

1946-ին Միացյալ Թագավորությունը նույնպես սկսեց իր սեփական միջուկային ծրագրի զարգացումը: Իսկ 1954-ին այս երկիրը սկսեց միջուկային ծրագրեր իրականացնել ԱՄՆ-ի հետ համատեղ: Միացյալ Թագավորությունն ունի 4 սուզանավ, որոնց վրա տեղակայված են միջուկային հրթիռներ: Այդ 4 սուզանավերի միջոցով միայն երկիրը կարող է միջուկային զենք կիրառել:

 

Ֆրանսիան ունի աշխարհում մեծությամբ երրորդ միջուկային զինանոցը ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո:
Նախկին նախագահ Ժակ Շիրակի հանձնարարությամբ 1996-ին Ֆրանսիան ապամոնտաժել է իր ցամաքային միջուկային զինանոցը և 50%-ով կրճատել արձակման համակարգերի ընդհանուր թվաքանակը: Այսօր Ֆրանսիան ունի 300 մարտագլխիկ՝ տեղաբաշխված 4 սուզանավերի վրա:

 

Մեկ այլ գերտերություն՝ Չինաստանը, սկսել է իր միջուկային ծրագիրը 1950-ականներին, Ճապոնական պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի՝ Խաղաղ Օվկիանոսում միջուկային զենքի կիրառումից հետո: 1964-ին Չինաստանն իրականացրեց առաջին ջերմամիջուկային փորձարկումը: Չինաստանը շարունակում է ավելացնել իր զինանոցը և այժմ այն ունի մոտ 140 ցամաքային և 40 օդային հրթիռներ:

 

Հնդկաստանը որոշեց ստեղծել իր սեփական միջուկային զենքը, երբ Չինաստանը 1960-ականներին կատարեց իր առաջին փորձարկումը: Երկիրն ունի ցամաքային և օդային հրթիռներ և մտադիր է ավելացնել ռազմածովային ակտիվներ իր միջուկային ծրագրի շրջանակներում:

1972-ին հաշվի առնելով Հնդկաստանի հետ իր երրորդ պատերազմը՝ Պակիստանը որոշեց միջուկային ծրագիր սկսել:  Հնդկաստանի միջուկային փորձարկումներին ի պատասխան՝ 1998-ին Պակիստանը հայտարարեց, որ պայթեցրել է վեց ստորգետնյա ռումբ իրանական սահմանին մոտ գտնվող նահանգում: Ըստ տվյալների՝  Պակիստանն ակտիվորեն աշխատում է մարտագլխիկների ստեղծման ուղղությամբ:


Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը սկսվեց Յոնգբյոնում՝ խորհրդային ռեակտորի տեղադրմամբ:

 

Իսրայելը չի հաստատում, որ ունի միջուկային ռումբ, սակայն Ամերիկացի գիտնականների ֆեդերացիան ենթադրում է, որ երկրում կա 80 ատոմային մարտագլխիկ և բավականաչափ պլուտոնիում ևս 200-ը ստեղծելու համար:


2011-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է մի զեկույց, որում հայտնում է իր անհանգստությունը Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու մասին:


Իրանը պնդում է, որ իր կողմից ուրանի հարստացումը միայն խաղաղ նպատակներով է իրականացվում, սակայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարբերաբար հայտարարում է, որ Իրանը բավականաչափ չի համագործակցել գործակալության հետ՝ հաստատելու, որ իր մտադրությունը բացառապես խաղաղ նպատակներ ունի:

 

Միջուկային գերտերություններ. ով ինչ ունի. CNN