Boeing-ը շտապում է վերսկսել Dreamliner ինքնաթիռների շահագործումը
Boeing-ն ավարտել է Dreamliner ինքնաթիռի նոր մարտկոցի փորձարկումները. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Առաջիկայում ընկերությունը տվյալներ կներկայացնի ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայությանը։ Ընկերությունում հույս ունեն, որ փորձագետներին կգոհացնեն արդյունքները և Dreamliner-ը դարձյալ օդ կբարձրանա:
Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել մարտկոցի նախնական տարբերակի խափանման պատճառը։ Եթե իրադարձությունները հաջող զարգանան, Dreamliner-ի շահագործումը կվերականգնվի այս տարվա մայիսից։ Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ ավելի շատ ժամանակ է հարկավոր։
Համաձայն որոշ գնահատականների՝ ինքնաթիռների չաշխատելու պատճառով ընկերությունը շաբաթական 50 մլն դոլարի կորուստ է ունենում։
Dreamliner-ի շահագործումը հունվարից դադարեցվել էր ԱՄՆ-ում և մի քանի այլ երկրներում՝ մարտկոցի հետ կապված խնդիրների պատճառով։










