Hyundai-ին և Hermes-ը ներկայացրել են Equus by Hermes հատուկ մոդելը (տեսանյութ)
Հարավկորեական ավտոարտադրող Hyundai-ին միավորվել է Hermes նորաձևության տան հետ, որպեսզի միասին ստեղծեն Equus by Hermes հատուկ մոդելը, որը ներկայացվել է անցյալ շաբաթ Սեուլում կայացած ավտոցուցահանդեսում, հաղորդում է Lux Planet կայքը:
Մեքենան պատրաստվել է 2012 թվականի արտադրության Equus մոդելի հիման վրա, որը Hermes-ի մասնագետների կողմից համալրվել է նոր գեղեցիկ լուծումներով:

Ըստ 2 ընկերությունների ներկայացուցիչների, այս յուրահատուկ ծրագրի շուրջ աշխատանքներն ընթանում էին վերջին 2 տարվա ընթացքում:
Մեքենայի ներքին կահավորումը արված է գույների ներդաշնակության հիմքի վրա և ներառում է 20-ից ավել տարբեր բարելավումներ, որոնք Hermes-ի մասնագետները արել են հատուկ այս մեքենայի համար:

Մեքենայի սրահը պատրաստված է տարբեր տեսակի կաշիներից, որոնք Hermes-ը օգտագործում է իր հանրահայտ պայուսակները պատրաստելիս:
Հատուկ ուշադրության է արժանի դռների կահավորումը, որը զարդարված է կոկորդիլոսի կաշվով:
Հայտնի է, որ կարտադրվի Hyundai Equus by Hermes մեքենայի միայն 3 օրինակ, որոնք վաճառքի չեն հանվի: Մեքենաները նախատեսված են տարբեր միջոցառումներին մասնակցելու համար, իսկ նրանց ստեղծումն ուղղված է ապրանքանիշի հեղինակության բարձրացմանը:










