3D տպագրության տեխնոլոգիայի շնորհիվ բրիտանացին վերականգնել է դեմքի բացակայող մասը

12:04 • 07.04.13

Բրիտանացի  Էրիկ Մոգերը նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ կարողացել է ազատվել սոսկալի հիվանդությունից, որը զրկել էր նրան դեմքի ամբողջ ձախ հատվածից և նորից նորմալ կյանքի վերադառնալ։

 

Ինչպես նշում է Mashable կայքը, 4 տարի առաջ բժիշկները տղամարդու մոտ հայտնաբերել են դեմքի մաշկի տակ աճող խոշոր ուռուցք, որը բարեհաջող հեռացվել է։ Սակայն բժիշկները ստիպված են եղել հեռացնել նաև տղամարդու դեմքի ամբողջ ձախ հատվածը։
Վիրահատությունից հետո բրիտանացու դեմքի կեսը՝ այդ թվում մի աչքը, այտոսկրն ու դնչի մի մասը «անհետացել» են՝ իրենց հետ տանելով նաև Մոգերի անհոգ կյանքը։ 60-ամյա տղամարդը ստիպված է եղել 4 տարի այսպես ապրել մինչև, որ դիմել է բժիշկ Էնդրյու Դևուդին, ով իմպլանտների գծով մասնագետ է։

 

Օգտագործելով նորարարական տեխնոլոգիաները՝ մասնավորապես եռաչափ տպագրումը, Դևուդը Մոգերի համար ստեղծել է տիտանից դունչ՝ վերականգնելով դեմքի բացակայող հատվածը։

 

Արդյունքում տղամարդն անցած 4  տարիների ընթացքում առաջին անգամ կարողացել է իրեն լիարժեք մարդ զգալ, ինչպես նաև նորմալ սնվել ու ջուր խմել։ Նախկինում նա դա անում էր հատուկ խողովակի միջոցով, որը սնունդն ու ջուրն անմիջապես նրա ստոմոքսն էր ուղարկում։
«Հիմա, երբ ես լիարժեք մարդ եմ, արդեն կարող եմ նաև ամուսնության մասին մտածել»,- ոգևորված ասել է Մոգերը։
 

3D տպագրության տեխնոլոգիայի շնորհիվ բրիտանացին վերականգնել է դեմքի բացակայող մասը