Պատվաստումները մարդկանց գեյ են դարձնում. իտալացի գիտնական

08:31 • 07.04.13

Իտալացի գիտնական, լրագրող և պատվաստումներին դեմ հանդես եկող գործիչ Ջան Պաոլո Վանոլին հայտարարել է, որ պատվաստումները միասեռական են դարձնում մարդկանց, հայտնում է Huffington Post-ը:


«Պատվաստանյութը ներարկվում է երեխային, հետո երեխան հասակ է առնում և փորձում է գտնել իր ինքնությունը, ու եթե դա դանդաղեցվում է սնդիկի կամ առկա այլ նյութերի կողմից, որ մուտք են գործում ուղեղ, երեխան դառնում է գեյ»,– ասել է նա:


«Յուրաքանչյուր պատվաստում համասեռականություն է ծնում, քանի որ կասեցնում է մարդու անհատականության ձևավորումը: Դա աուտիզմի միկրոձև է, եթե ցանկանում եք»,- բացատրել է Վանոլին:


Նա կարծում է, որ խնդիրն ավելի կսրվի հատկապես հաջորդ սերնդի դեպքում, քանի որ պատվաստված երեխաները իրենց ԴՆԹ-ի մեջ կրելու են ծնողների «հիվանդությունը»՝ միասեռականությունը. «Կտեսնեք, թե որքան գեյեր են լինելու հաջորդ սերնդում: Աղետ է լինելու»:


Չնայած այս պնդումներին Վանոլին ասում է, որ չի մեղադրում գեյերին իրենց հիվանդության համար, սատարում է գեյ ամուսնությունները և նրանց կողմից երեխաների որդեգրումը:


70-ամյա գիտնականը այլընտրանքային բժշկության կողմնակից է:


Աղբյուրը հիշեցնում է, որ 1975-ին ԱՄՆ-ում համասեռականությունը հանել են «հոգեկան շեղումների» ցուցակից:

 

Պատվաստումները մարդկանց գեյ են դարձնում. իտալացի գիտնական