HTC-ն ռեկորդային ցածր շահույթ է ստացել՝ նոր սմարթֆոնի վաճառքը հետաձգելու պատճառով
Թայվանական HTC ընկերությունն անցած եռամսյակի ընթացքում ռեկորդային ցածր շահույթ է ունեցել՝ հետաձգելով իր նոր HTC One սմարթֆոնի վաճառքը, հայտնում է РБК-ն։
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում ընկերության մաքուր շահույթը կազմել է ընդամենը 85 մլն թայվանական դոլար (2.85 մլն դոլար)։ Ինչպես նկատում է Reuters-ը, 2004թ. ի վեր սա HTC-ի գրանցած ամենացածր ցուցանիշն է։ Համեմատության համար գործակալությունը նշում է, որ 2012թ. վերջին եռամսյակում ընկերությունը ստացել է 1 մլրդ թայվանական դոլարի շահույթ։
Կայքը հիշեցնում է, որ տեսախցիկների պակասի պատճառով HTC-ի նորույթի վաճառքն իրականացվում է միայն աշխարհի 3, այլ ոչ 80 երկրում, ինչպես որ նախապես ծրագրված էր։










