Panasonic-ը ստեղծել է ԴՆԹ-ի անալիզի համար նախատեսված հատուկ փոքրիկ սարք
Ճապոնական Panasonic ընկերությունը ներկայացրել է բժշկական անալիզների համար նախատեսված «lab-on-a-chip» սարքը, որը թույլ է տալիս ԴՆԹ-ի միջոցով ստանալ հստակ տեղեկություններ հիվանդի առողջության վերաբերյալ, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Սովորաբար այն գործընթացը, որը կատարում է այս սարքը տևում է մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ: Գաղտնիքը կայանում է նրանում, որ գիտնականները հայտնաբերել են մինուկլեոդային պոլիմորֆիզմը (ՄՆԿ)՝ ԴՆԹ-ի գենետիկ կոդի ոչ մեծ փոփոխությունների շղթան: Այժմ գիտնականները կարողանում են ավելի հեշտությամբ պարզել որոշ հիվանդությունների գենետիկական հակվածությունը: Ավելին, բժիշկն այժմ կարող է հաստատապես իմանալ, թե որ դեղերն են վտանգավոր այս կամ այն մարդու համար:
Անալիզի համար սարքին անհրաժեշտ է միայն արյան 1 կաթիլ, որը ցուցիչի վրա հայտնվելու դեպքում խառնվում է ԴՆԹ-ի հատուկ լուծույթի հետ, ինչից որոշ ժամանակ անց այն ցույց կտա անհրաժեշտ տվյալները:










