Բրիտանացի գիտնականներին չի հաջողվել զգայախաբություն առաջացնող սնկերն օգտագործել ընկճախտի դեմ

08:09 • 08.04.13

Բրիտանացի գիտնականները 650 հազար եվրո են ստացել Բժշկական հետազոտությունների կենտրոնից, որպեսզի երեք տարվա ընթացքում ուսումնասիրեն դեպրեսիայի բուժման մեթոդներն այնպիսի հիվանդների համար, որոնց չեն օգնում դեղերի մեծամասնությունը։


Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, բժիշկները, ովքեր բացահայտել էին, որ զգայախաբություն առաջացնող սնկերում պարունակվող պսիլոցիբինն օգնում է դեպրեսիայի դեմ պայքարում, այնուամենայնիվ անգամ չեն կարողացել փորձարկումներ կատարել։ «Մենք չգտանք որևէ ընկերություն, որը կարողանար արտադրել նման նյութ՝ բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարելով արտոնագիր ստանալուց հետո»,-ասել է նախագծի հեղինակ, պրոֆեսոր Դևիդ Նութը։


Նրա թիմը բացահայտել էր, որ  հալյուցինացիա առաջացնող սնկերի պսիլոցիբին նյութն անջատում է ուղեղի մի մասը։ Հենց դա է ակտիվ այն մարդկանց մոտ, ովքեր ընկճախտով են տառապում։


Փորձը ցույց է տալիս, որ հիվանդները, ովքեր պսիլոցիբին են օգտագործում, իրենց ավելի լավ և երջանիկ են զգում, չնայած այլ ցանկացած բուժում նրանց չէր թեթևացնում։


Վերջնական եզրակացություններ անելու համար գիտնականները պետք է երեք տարի հետևեն 60 հիվանդների։

 

Սակայն դեպրեսիայի հակաթույնի ստեղծման գյուտին խոչընդոտել է եվրոպական և բրիտանական բյուրոկրատիան։

Որպեսզի նման ակտիվ նյութ ստեղծվի թմրանյութերից, անհրաժեշտ է արտոնագիր, որի արժեքը հասնում է 100.000 եվրոյի։ Դա գիտնականների համար պսիլոցիբին ստանալը գրեթե անհնար է դարձրել։
 

 

 

Բրիտանացի գիտնականներին չի հաջողվել զգայախաբություն առաջացնող սնկերն օգտագործել ընկճախտի դեմ