Կարմիր միսը կարող է սրտային հիվանդություններ առաջացնել

22:22 • 08.04.13

Քլիվլենդի կլինիկայի մասնագետներն ապացուցել են, որ կարմիր մսի (հասուն կաթնասունների) չարաշահումը նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, որն առաջանում է մանրէների պատճառով, որոնք ի հայտ են գալիս աղիներում, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Nature Medicine ամսագրին:


Աթերոսկլերոզը կարող է առաջացնել իշեմիա, աղիների ինֆարկտ, գանգրենա և այլ հիվանդություններ: Այն առաջանում է այն ժամանակ, երբ անոթների պատերին խոլեստերին է հավաքվում: Դրա առաջացման համար վտանգավոր պատճառների ցանկում է հայտնվել նաև կարմիր միսը:


Այս մթերքը հատկապես հարուստ է L-կարնիտին անունը կրող նյութով: Այս նյութի օրական չափաբաժինը կազմում է 250-500 մգ: Սակայն այս նյութի չարաշահումը կարող է հանգեցնել խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:


Սակայն բժիշկները նշում են, որ L-կարնիտինի զգալի մասն անհետանում է ջերմային վերամշակման արդյունքում: Սակայն շարունակում է մնալ TMAO նյութը, որն ազդում է խոլեստերինի փոխանակության ինտենսիվության վրա: Որքան շատ է TMAO-ն, այնքան խոլեստերինը ավելի դանդաղ է հեռանում անոթների պատերից:


Գիտնականները կատարել են 77 կամավորների մասնակցությամբ փորձ, որի ժամանակ բժիշկները մարդկանց կերակրում են L-կարնիտին պարունակող մթերքներով: Մասնակիցների թվում կային նաև բուսակերներ, որոնց նյութերը տրվում էին բացառապես մաքուր վիճակում: Սակայն TMAO-ի մակարդակը նրանց օրգանիզմներում ավելի քիչ էր քան մսակերների մոտ: Գիտնականները պարզել են, որ պատճառը կայանում է աղիքային միկրոֆլորայի մեջ:

 

Համապատասխան հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր մարդկանց օրգանիզմում գոյություն ունեն տարբեր մանրէներ: Արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ TMAO-ի աճին նպաստում են համապատասխան մանրէները: Ըստ գիտնականների, դրանք առաջանում են մսամթերքների օգտագործման արդյունքում:


Արդյունքում մասնագետների փորձը հաստատել էին 2.600 մարդու հետազոտությունների արդյունքները: Որքան մեծ է L-կարնիտինի և TMAO-ի մակարդակը, այնքան զգալի են սրտի հետ խնդիրները:


Գիտնականները կարծում են, որ այս հետազոտությունները հնարավորություն կտան նորովի նայել մթերքի օգտակարությանը: 
 

Կարմիր միսը կարող է սրտային հիվանդություններ առաջացնել