Google Glass-ը կարգելվի ԱՄՆ-ի կինոթատրոններում, խաղատներում և գիշերային ակումբներում

12:40 • 09.04.13

Ամերիկացի գործարարները հայտարարել են, որ ելնելով անձնական անվտանգության հարցերից՝  կարգելեն հաճախորդներին Google Glass ֆուտուրիստիկ ակնոցներ կրել գիշերային ակումբներում, կինոթատրոններում և խաղատներում, քանի որ չեն ցանկանում, որպեսզի իրենց օբյեկտներում այդ սարքերը տեսանկարահանեն։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնավորապես գիշերային ակումբների տերերը նշել են, որ թույլ չեն տա հաճախորդներին այդ ակնոցներով ներս մտնել և տեսանկարահանել մերկապարուհիներին, քանի որ դա արգելված է օրենքով։ Ընդդիմացողներին նրանք խոստացել են ակումբից դուրս հրավիրել։ Իսկ խաղատների սեփականատերերը նշել են, որ այդ «անմեղ» ակնոցները կարող են օգնել հաճախորդներին խարդախության միջոցով հաղթել թղթախաղում։

 

Google Glass-ն այսպիսի իրարանցում է առաջացրել այն պատճառով, որ դրա կողքի հատվածում տեղադրված է փոքր տեսախցիկ, որն «առանց իրեն մատնելու»՝ լուսանկարելու և տեսանկարահանելու հնարավորություն ունի։ Ակնոցները վաճառքում կհայտնվեն այս տարվա վերջին և կարժենան 1.500 դոլար։

 

Google Glass-ը կարգելվի ԱՄՆ-ի կինոթատրոններում, խաղատներում և գիշերային ակումբներում