Porsche-ն գաղտնազերծել է Panamera S E-Hybrid-ը (լուսանկարներ)
Մեքենաշինական ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը՝ գերմանական Porsche-ն, գաղտնազերծել է իր նոր Panamera S E-Hybrid մեքենան՝ Շանհայի ավտոսրահում պաշտոնական դեբյուտից առաջ ներկայացնելով այն հանրության դատին։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթի էլեկտրական շարժիչն ունի 95 ձիաուժ հզորություն։ Տնային պայմաններում մեքենայի մարտկոցը լիցքավորելու համար կպահանջվի 4 ժամ։ Մեքենան կարողանում է 100կմ/ժ արագություն զարգացնել 5.5 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը 270 կմ/ժ է։
Մոդելը միջինը 3.1 լ վառելիք է օգտագործում 100 կմ ճանապարհի դեպքում, իսկ 1 կմ ընթացքում այն շրջակա միջավայր է արտանետում 71 գ ածխաթթու գազ։ Panamera շարքի մեքենաները վաճառքում կհայտնվեն ընթացիկ տարվա հուլիսից։ Դրանց գինը կկազմի 110.409 եվրո։













