Volvo-ն սուպեր-տնտեսող շարժիչ կարտադրի

23:34 • 09.04.13

Արդեն կես տարի հետո շվեդական Volvo ընկերությունը կներկայացնի նոր դիզելային շարժիչ, որի արդյունավետությունը էապես կավելացվի ոչ այնքան բարդ, սակայն սերիական արտադրության շարժիչներում չհանդիպող տեխնիկական որոշումների հաշվին, գրում է АВТОВЕСТИ-ն:


Տեխնոլոգիան, որը ստացել է I-ART անվանումը, թույլ է տալիս վառելիքի ճնշման ճշգրիտ վերահսկման արդյունքում կրճատել վառելիքի ծախսը: Բոլոր ժամանակակից սերիական դիզելային շարժիչներում վառելիքը շարժիչ է գալիս միանման ճնշման տակ: Volvo-ի նորարարական շարժիչում յուրաքանչյուր վարդակը կկարողանա կարգավորել ճնշումը:


Ըստ Volvo-ի ուժային ագրեգատների գծով փոխտնօրեն Դերեք Քրաբբի, ճնշումը վառելիքի ձողում ճնշումը կազմում է 2.500 բար: Իսկ յուրաքանչյուր վարդակի սկզբում կա հանգույց, որը արագ գործող էլեկտրոնիկայի միջոցով կարող է մեծացնել կամ փոքրացնել ճնշումը: Այսպիսով I-ART համակարգը կարող է ավելի արդյունավետ կարգավորել գլանում առկա վառելիքի և օդի խառնուրդի բաղադրությունը:


Նոր շարժիչի արտադրությունը կսկսվի աշնանը՝ նոր 8 աստիճան փոխանցման տուփի հետ միասին, որը նույնպես մեծ դեր կկատարի ծախսի կրճատման գործում:
 

Volvo-ն սուպեր-տնտեսող շարժիչ կարտադրի