WhatsApp-ից հերքել են Google-ին վաճառվելու մասին լուրերը

20:38 • 09.04.13

WhatsApp-ի բիզնես զարգացման բաժնի ղեկավար Նիրաժ Արորան հայտարարել է, որ հավելումը չի վաճառվի: Հիշեցնենք, որ ավելի վաղ AllThingsDigital կայքը նյութ էր հրապարակել, որում նշվում է, որ Google-ը ցանկանում է 1 միլիարդ դոլարով գնել հայտնի հավելումը, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Սակայն Արորան հրաժարվել է այս հարցի շուրջ այլ մեկնաբանություններ անել, ինչը կարող է նշանակել, որ դեռ վաղ է այս պատմության մեջ վերջակետ դնել: Որոշ մասնագետներ կարծում են, որ WhatsApp-ին չի բավարարել 1 միլիարդ դոլար գինը և նա սպասում է նոր առաջարկների:


Հավելումը մեծ ճանաչում է վայելում OC Android, iOS, Blackberry, Symbian և Windows Phone օպերացիոն համակարգերի օգտատերերի շրջանում: Նրա միջոցով տարեկան մոտ 1 միլիարդ հաղորդագրություն է ուղարկվում:
 

WhatsApp-ից հերքել են Google-ին վաճառվելու մասին լուրերը