Կանադացի ուսանողները ստեղծել են մեքենա, որը 100 կմ-ի համար ծախսում է 0.06 լիտր բենզին
Կանադական Քվեբեք քաղաքի Լավալյան համալսարանի ուսանողները ստեղծել են գերխնայող մեքենա, որը 100 կմ ճանապարհին ծախսում է ընդամենը 0.06 լիտր բենզին, գրում է MOTOR-ը՝ հղում կատարելով Fox News-ին:
CT 2.0 անունը կրող մեկտեղանոց մեքենան զինել են Briggs & Stratton ընկերության արտադրության խոտ հնձող մեքենայի շարժիչով:
Այս նախագիծն իրականացվում է Shell ընկերության հովանու ներքո Հյուսթոն քաղաքում անկացվող բնապահպանական ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել է 132 ուսանողական խումբ:
Նոր ձեռքբերումը գրանցելու համար մեքենան 9.6 կմ անցել է միջին 24 կմ/ժ արագությամբ: Դրանից հետո հաշվվել է ծախսված վառելիքի քանակը և ստացել էր վառելիքի միջին ծախսը: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմի մեքենան 100 կմ-ի համար ծախսել էր 0.1 լիտր բենզին:
Կանադացի ուսանողները ստացել են 2.000 դոլարի մրցանակ: Այս գումարով նրանք կարող են վառելիք գնել իրենց մեքենայի համար, որը կբավականացնի 322.000 կմ վարելու համար:










