Ձվի սպիտակուցն օգնում է պայքարել հիպերտոնիայի դեմ
Չինացի գիտնականները կարծում են, որ ձվի սպիտակուցը օգնում է պայքարել հիպերտոնիայի դեմ: Նրանք նշում են, որ այս բնական սնունդն այնքան արդյունավետ կարող է լինել, որքան դեղերը, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Հետազոտության հեղինակը՝ Ժիպենք Յուն, բացատրել է, որ պատճառը RVPSL պեպտիդն է, որն առկա է սպիտակուցում: Ցզիլինյան համալսարանի իր գործընկերների հետ նա ապացուցել է, որ այս նյութերը իջեցնում են արյան ճնշումը, ինչի հետևանքով նվազում է հիպերտոնիայի առաջացման վտանգը:
Չին գիտնականը նաև նշել է, որ 50 մգ պեպտիդները, որոնք մտնում են ձվի սպիտակուցի բաղադրության մեջ, նույնքան արդյունավետ են, որքան Կապտոպրիլ դեղի 10 մգ-ը, որը նախատեսված է հիպերտոնիայով տառապող մարդկանց համար:
Գիտնականն ընդգծել է, որ նյութն իր օգտակար հատկությունները պահպանում է նույնիսկ ձվի ջերմային վերամշակումից հետո: Վերջին շրջանում բժշկությունը սկսել է այսկերպ նայել այս մթերքին՝ խորհուրդ տալով այն ավելի շատ օգտագործել առօրյա սննդակարգում:










