Լոնդոնյան «Պոմպեյից» հազարավոր հին հռոմեական նմուշներ են պեղվել (լուսանկարներ)
Լոնդոնում ՝ Թեմզա գետից ոչ հեռու, բրիտանացի հնագետներն իրականացրել են քաղաքի պատմության ընթացքում խոշորագույն պեղման աշխատանքները, որի շրջանակներում ի հայտ են եկել գերազանց պահպանված հազարավոր հին հռոմեական նմուշներ։


Ինչպես նշում է Daily Mail-ը, հնագետները հայտնաբերել են մետաղադրամներ, սպասքի պարագաներ, կոշիկներ, թալիսմաններ, ինչպես նաև ժամանակին գլադիատորի պատկանած սաթե հմայիլ, որը 2 հազար տարվա պատմություն ունի։


Բացի այդ, մասնագետները հայտնաբերել են փայտյա շինություններ, որոնք գտնվում են 12 մ խորության վրա և կառուցվել են 40-ական թվականներին։ Բոլոր հայտնաբերված նմուշներն այնքան լավ վիճակում են պահպանված եղել, որ հնագետներն այդ վայրը կոչել են «Լոնդոնի Պոմպեյ»։












