Nissan-ը Friend-Me անվամբ նոր մեքենա է ներկայացրել, որը համալրված կլինի փոքրիկ սոցցանցով
«Ընկերացիր ինձ հետ»,-այսպես կարելի թարգմանել Nissan-ի նոր մեքենայի անունը, որը կներկայացվի Շանհայում կայանալիք ավտոսրահում: Դժվար չէ գուշակել, որ մեքենան կօգտագործի անդադար շփման թեման, գրում է Автовести.ru-ն:
Պաշտոնական նյութերում ընկերության ներկայացուցիչները նշում են, որ Nissan Friend-Me մեքենան կդառնա սոցիալական ցանցերը մեր կյանքում ներդնելու տրենդի օրինակ: Այս մեքենայի թիրախային խումբը կազմում են այն մարդիկ, որոնք «սիրում են առցանց շփվել»: Հետաքրքիր է, որ այս «զարգացած» մեքենան նախագծել են Չինաստանում, որը համացանցից օգտվողների թվով առաջին երկրների թվին չի դասվում:
Մեքենայի ամենագլխավոր բաղադրիչը պետք է լինի սենսորային էկրանով կոնսոլը և զարգացած մուլտիեմեդիա համակարգը՝ որը ստացել է Four Seats, One Mind Connectivity անվանումը: Համացանցին արագ միացող համակարգը վարորդին և ուղևորներին թույլ է տալիս փոխանակվել տարատեսակ տեղեկություններով՝ նկարներով և հղումներով:
Նոր մեքենան հնարավոր կլինի տեսնել ապրիլի 20-ից, երբ կբացվի Շանհայի ավտոսրահը:










