Renault-ը ներկայացրել է նոր Twin’Z Concept էլեկտրամոբիլը (լուսանկարներ)

09:19 • 10.04.13

Ֆրանսիական մեքենաշինական Renault ընկերությունը Միլանի Trienalle թանգարանում ներկայացրել է նոր Twin'Z Concept էլեկտրամոբիլը, որը ստեղծվել է Renault-ի և հանրահայտ դիզայներ Ռոս Լավգրոուի համագործակցության արդյունքում։

 

Ինչպես նշում է LuxPlanet-ը, նորույթն իրականում 2014թ. ներկայացվելիք 3-րդ սերնդի Twingo-ի նախատիպն է։ Արտաքին դիզայնի առումով քաղաքային հեթչբեքը հիշեցնում է Renault 5 և 1-ին սերնդի Twingo մոդելները, սակայն Renault Twin'Z-ն աչքի է ընկնում վառ ֆուտուրիստիկ դիզայնով և հակառակ կողմերով բացվող դռներով։

 

Կոնցեպտ մեքենան ունի 3.6 մ երկարություն, 1.7 մ բարձրություն և 980 կգ քաշ։ Այն համալրված է 68 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, իսկ զարգացրած առավելագույն արագությունը կազմում է 130կմ/ժ։

 

 

 

 
 


 

Renault-ը ներկայացրել է նոր Twin’Z Concept էլեկտրամոբիլը (լուսանկարներ)